Tuesday, January 17, 2012

Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Իրաքի դեսպանին եւ բողոքի նոտա հանձնել

News.am. 17-1-2012- Իրաքի վարչապետի վերջին հայտարարության հետ կապված Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Իրաքի դեսպանը։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ում Իրաքի դեսպանին բողոքի նոտա են հանձնել՝ զգուշացնելով, որ իրենց անհանգստացրել է Իրաքի վարչապետի վերջին հայտարարությունը, թե Թուրքիան միջամտում է Իրաքի ներքին գործերին, ինչի արդյունքում կտուժի հենց Թուրքիան։ Նշենք, որ ավելի վաղ Իրաքի ԱԳՆ է կանչվել Բաղդադում Թուրքիայի դեսպանը, ում զգուշացրել են Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունների համար։

No comments: