Tuesday, January 17, 2012

Իսրայելն առաջարկել է «իսկական» պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Tert.am. 17-1-2012- Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Եվրամիության` Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները բավարար չեն որպես այդ երկրում միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված քայլեր, հաղորդում է Al-Arabiya-ն: Իսրայելի վարչապետը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որն ավելի շատ առաջարկ է հիշեցրել. «Քանի դեռ իսկական և արդյունավետ պատժամիջոցներ չկան Իրանի նավթարդյունաբերության և կենտրոնական բանկի դեմ, ոչ մի իրական արդյունք չի լինի` Իրանի միջուկային ծրագրում»: Նեթանյահուն նկատել է, որ ներկայիս պատժամիջոցները վնասում են իրանցիներին, բայց ոչ այնպես, որ կարողանային դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը: Վարչապետին զուգահեռ Իսրայելի արտգործնախարարն էլ կոչ է արել այնպիսի պատժամիջոցներ նկատի ունենալ, որոնք «կխեղդեն» Իրանի միջուկային հավակնությունները: Այս հայտարարությունները ժամանակային առումով ամենավերջինն են Իրանի դեմ առաջարկվող այն խիստ պատժամիջոցների շարքից, որին հետամուտ են ԱՄՆ-ն և Իսրայելը:

No comments: