Monday, January 16, 2012

Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականը հոգևոր առաջնորդին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման

«Մահմուդ Ահմադինեժադի խորհրդականը հոգևոր առաջնորդին վիրավորելու մեղադրանքով դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման»: Այդ մասին հաղորդում է իրանական «խաբարօնլայն.իռ» կայքը: Հաղորդագրության համաձայն` Իրանի հեղափոխական դատարանը ԻԻՀ նախագահի խորհրդական, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության գործադիր տնօրեն Ալի Աքբար Ջավանֆեքրին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին վիրավորելու մեղադրանքով մեկ տարվա ազատազրկման դատապարտելուց բացի, հինգ տարով զրկել է կուսակցություններին անդամակցելու և լրագրությամբ զբաղվելու իրավունքից:

No comments: