News.am. 31-1-2012- Ներողութունը հասունության նշան է, եւ Թուրքիայի համար եկել է ներողության ժամանակը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքի հայտնի ներկայացուցիչ, գործարար եւ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադիր Իսհակ Ալաթոնը: Նրա խոսքով, քիչ ժամանակ է մնացել մինչեւ 2015 թվականը, երբ Թուրքիան կբախվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայկական լոբբիի հզոր արշավին:
«Թուրքական հասարակությունը շատ արագ է փոխվում, բայց նրա մենթալիտետը դեռ հալոցքի կարիք ունի»,- ասել է Ալաթոնը թուրքական «Hürriyet Daily News»-ի տված հարցազրույցում, որից հատվածներ է ներկայացնում NEWS.am-ը:
-Դուք վերջերս կոչ արեցիք Թուրքիային ընդունել սեփական անցյալի իրողությունները: Ի՞նչ իրողություններ պետք է թուրքերն ընդունեն` կապված փոքրամասնությունների հետ:
-Ես կարծում եմ, որ հասարակությունում գոյություն ունի դոգմատիկ սառեցում, որը պետք է հալվի: Թուրքիայի կրթության համակարգի հիմքում 90 տարի եղել են դոգմաներ: Ես ցանկանում եմ, որ Թուրքիան մտավոր հեղափոխություն իրագործի: Մենք պետք է հրաժարվենք մեր նախապաշարումներից եւ դառնանք հարցասեր հասարակություն:
-Ի՞նչ նախապաշարումներ ունենք մենք փոքրամասնությունների վերաբերյալ:
-Գոյություն ունի դոգմա, թե փոքրամասնությունները վնասաբեր են: 1920 թվականից հասարակությանը ներարկվել է տեսություն, թե իրեն թուրք չհամարողն օգտակար չէ եւ նույնիսկ վնասաբեր է:
-Ոմանք ասում են, որ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ձգտում էր միջազգային լեգիտիմության` փորձելով սիրաշահել փոքրամասնությունների անդամներին:
-Ես կողմ չեմ այդ հայացքներին, բայց չեմ էլ քննադատում: Նպատակն արդարացնում է միջոցները: Եթե Թուրքիայի իշխող կուսակցությունը գործի պրագմատիզմի դիրքերից` ապագայում կգիտակցի, թե ժողովրդավարությունն ինչքան օգտակար է:
-Բայց չեք կարծո՞ւմ, որ այն արգելակում է: Օրինակ` Դինքի գործը:
-Անկասկած, կլինեն շեղումներ, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք: Դինքի գործում կարծես` դեռ գոյություն ունի խորքային պետությունը: Գործող կառավարությունը, կարծես` ի վիճակի չէ վարել ուժեղ քաղաքականություն այն հաղթահարելու համար: Բայց կա նաեւ աճող ճնշում հասարակության կողմից:
-Ո՞րն է ձեր վերջին ուղերձի նպատակը:
-Ես կարծում եմ, որ մենք չենք հաղթահարի որոշ հիմնախնդիրներ կարճ ժամանակահատվածում: Բայց ինձ անհանգստացնում է 2015 թվականը: 2015-ի ապրիլին դժոխքը կբացվի: Մենք պետք է արագ գործենք: Ահա, թե ինչու ես համոզեցի Բաց հասարակության ինստիտուտին ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունը: Մենք կցուցադրենք տասը ներողությունների դեպքեր:
-Կարծո՞ւմ եք, որ պայմաններն այնքան են հասունացել, որ ձեր կոչը կլսեն:
-Մենք ունենք հասարակություն, որը կառավարությանը չի ցուցաբերում այնքան անհրաժեշտ աջակցություն: Ոչ կառավարական կազմակերպությունները պետք է նախապատրաստեն հասարակությանն այնպես, որ կառավարությունն իրեն հարմարավետ զգա ներողությունների համար: Կառավարությունը նախկինի պես քննադատություն է ստանում, թեեւ քննադատական ձայները սահմանափակվում են հասարակության 10-15 տոկոսով: Սակայն նրանց ձայնն այնքան ագրեսիվ է, որ ամենից բարձր է հնչում: Պետք է լինի հասարակություն, որը կխնդրի կառավարաությանը ներողություն հայտնել:
-Դուք ակնարկում եք, որ 2015-ին Թուրքիայի դեմ մեծ արշա՞վ կլինի:
-Աշխարհի կեսն այս հարցով մեր դեմ է: Սակայն հիմնախնդրի հիմքում մեր անզգայունությունն է: Մենք կատարել ենք սպանություն, բայց ժխտում ենք: Սպանության զոհերը տանջվում են ոչ թե սպանությունից, այլ` սպանության ժխտումից:
-Պե՞տք է մենք սպանությունները ճանաչենք ցեղասպանություն եւ ներողություն խնդրենք:
-Ես այդքան պարզունակ հայացք չունեմ: Ես համարում են ժխտումը ստորություն, եւ հենց այդ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է ներողություն հայտնենք: Ես չեմ առաջարկում ներողություն խնդրել կատարած սպանության համար, այլ` սպանության ժխտման համար: Սպանությունը ես չեմ կատարել, այլ` պապս, որին ես չեմ ճանաչում: Փիլիսոփայության իմ պրոֆեսորն ասում էր. «Արդարացի չէ հայրերի մեղքերի համար պատասխանատվությունը դնել զավակների եւ թոռների ուսերին»:
-Ես ենթադրում եմ, որ դուք ներողություն եք ցանկանում ոչ միայն հայերի համար:
-Անցյալում մենք անթիվ սպանություններ ենք գործել եւ թաքցրել ենք դիակները` կարծելով, թե ոչ ոք չի տեսնի: Բայց դիակները փտել են եւ տարածում են այնպիսի ահավոր գարշահոտություն, որ մենք չենք կարողանում շնչել: Մենք պետք է հասունանանք: Մենք պետք է բացենք գաղտնի սենյակի դուռը եւ հուղարկավորություն կատարենք: Հասարակությունը դրան է գնում: Բայց մենք պետք է ավելի արագ գործենք:Tuesday, January 31, 2012
Թուրքիայի Բաց հասարակության ինստիտուտի հիմնադիր. Անհրաժեշտ է ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, քանի դեռ դժոխքը չի բացվել
News.am. 31-1-2012- Ներողութունը հասունության նշան է, եւ Թուրքիայի համար եկել է ներողության ժամանակը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի հրեական համայնքի հայտնի ներկայացուցիչ, գործարար եւ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադիր Իսհակ Ալաթոնը: Նրա խոսքով, քիչ ժամանակ է մնացել մինչեւ 2015 թվականը, երբ Թուրքիան կբախվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հայկական լոբբիի հզոր արշավին:
«Թուրքական հասարակությունը շատ արագ է փոխվում, բայց նրա մենթալիտետը դեռ հալոցքի կարիք ունի»,- ասել է Ալաթոնը թուրքական «Hürriyet Daily News»-ի տված հարցազրույցում, որից հատվածներ է ներկայացնում NEWS.am-ը:
-Դուք վերջերս կոչ արեցիք Թուրքիային ընդունել սեփական անցյալի իրողությունները: Ի՞նչ իրողություններ պետք է թուրքերն ընդունեն` կապված փոքրամասնությունների հետ:
-Ես կարծում եմ, որ հասարակությունում գոյություն ունի դոգմատիկ սառեցում, որը պետք է հալվի: Թուրքիայի կրթության համակարգի հիմքում 90 տարի եղել են դոգմաներ: Ես ցանկանում եմ, որ Թուրքիան մտավոր հեղափոխություն իրագործի: Մենք պետք է հրաժարվենք մեր նախապաշարումներից եւ դառնանք հարցասեր հասարակություն:
-Ի՞նչ նախապաշարումներ ունենք մենք փոքրամասնությունների վերաբերյալ:
-Գոյություն ունի դոգմա, թե փոքրամասնությունները վնասաբեր են: 1920 թվականից հասարակությանը ներարկվել է տեսություն, թե իրեն թուրք չհամարողն օգտակար չէ եւ նույնիսկ վնասաբեր է:
-Ոմանք ասում են, որ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ձգտում էր միջազգային լեգիտիմության` փորձելով սիրաշահել փոքրամասնությունների անդամներին:
-Ես կողմ չեմ այդ հայացքներին, բայց չեմ էլ քննադատում: Նպատակն արդարացնում է միջոցները: Եթե Թուրքիայի իշխող կուսակցությունը գործի պրագմատիզմի դիրքերից` ապագայում կգիտակցի, թե ժողովրդավարությունն ինչքան օգտակար է:
-Բայց չեք կարծո՞ւմ, որ այն արգելակում է: Օրինակ` Դինքի գործը:
-Անկասկած, կլինեն շեղումներ, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք: Դինքի գործում կարծես` դեռ գոյություն ունի խորքային պետությունը: Գործող կառավարությունը, կարծես` ի վիճակի չէ վարել ուժեղ քաղաքականություն այն հաղթահարելու համար: Բայց կա նաեւ աճող ճնշում հասարակության կողմից:
-Ո՞րն է ձեր վերջին ուղերձի նպատակը:
-Ես կարծում եմ, որ մենք չենք հաղթահարի որոշ հիմնախնդիրներ կարճ ժամանակահատվածում: Բայց ինձ անհանգստացնում է 2015 թվականը: 2015-ի ապրիլին դժոխքը կբացվի: Մենք պետք է արագ գործենք: Ահա, թե ինչու ես համոզեցի Բաց հասարակության ինստիտուտին ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունը: Մենք կցուցադրենք տասը ներողությունների դեպքեր:
-Կարծո՞ւմ եք, որ պայմաններն այնքան են հասունացել, որ ձեր կոչը կլսեն:
-Մենք ունենք հասարակություն, որը կառավարությանը չի ցուցաբերում այնքան անհրաժեշտ աջակցություն: Ոչ կառավարական կազմակերպությունները պետք է նախապատրաստեն հասարակությանն այնպես, որ կառավարությունն իրեն հարմարավետ զգա ներողությունների համար: Կառավարությունը նախկինի պես քննադատություն է ստանում, թեեւ քննադատական ձայները սահմանափակվում են հասարակության 10-15 տոկոսով: Սակայն նրանց ձայնն այնքան ագրեսիվ է, որ ամենից բարձր է հնչում: Պետք է լինի հասարակություն, որը կխնդրի կառավարաությանը ներողություն հայտնել:
-Դուք ակնարկում եք, որ 2015-ին Թուրքիայի դեմ մեծ արշա՞վ կլինի:
-Աշխարհի կեսն այս հարցով մեր դեմ է: Սակայն հիմնախնդրի հիմքում մեր անզգայունությունն է: Մենք կատարել ենք սպանություն, բայց ժխտում ենք: Սպանության զոհերը տանջվում են ոչ թե սպանությունից, այլ` սպանության ժխտումից:
-Պե՞տք է մենք սպանությունները ճանաչենք ցեղասպանություն եւ ներողություն խնդրենք:
-Ես այդքան պարզունակ հայացք չունեմ: Ես համարում են ժխտումը ստորություն, եւ հենց այդ պատճառով կարծում եմ, որ մենք պետք է ներողություն հայտնենք: Ես չեմ առաջարկում ներողություն խնդրել կատարած սպանության համար, այլ` սպանության ժխտման համար: Սպանությունը ես չեմ կատարել, այլ` պապս, որին ես չեմ ճանաչում: Փիլիսոփայության իմ պրոֆեսորն ասում էր. «Արդարացի չէ հայրերի մեղքերի համար պատասխանատվությունը դնել զավակների եւ թոռների ուսերին»:
-Ես ենթադրում եմ, որ դուք ներողություն եք ցանկանում ոչ միայն հայերի համար:
-Անցյալում մենք անթիվ սպանություններ ենք գործել եւ թաքցրել ենք դիակները` կարծելով, թե ոչ ոք չի տեսնի: Բայց դիակները փտել են եւ տարածում են այնպիսի ահավոր գարշահոտություն, որ մենք չենք կարողանում շնչել: Մենք պետք է հասունանանք: Մենք պետք է բացենք գաղտնի սենյակի դուռը եւ հուղարկավորություն կատարենք: Հասարակությունը դրան է գնում: Բայց մենք պետք է ավելի արագ գործենք:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment