«Լրագիր» 30-1-2012- Հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան իշխանական կուսակցությունների միջեւ առկա գարնանամուտային սրացումը կարծես թե մի անգամ էլ եղել է՝ 2006-07 թվականներին, երբ ուժերը պատրաստվում էին խորհդարանի ընտրությանը:
Այդ ժամանակ էլ, ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը բավական թեժ հակադրության մեջ էին, ընդհուպ խորհրդարանի ընտրության օրը՝ մայիսի 12-ը, երբ օրվա առաջին կեսին ընտրատեղամասերում անգամ արձանագրվում էին սուր բախումներ:
Բայց, ինչպես հայտնի է, ընտրությունից հետո երկու ուժերը ակնթարթային արագությամբ պայմանավորվեցին միմյանց հետ, կոալիցիա կազմեցին: Իհարկե, դրա զուտ ֆորմալ կարիքը բացարձակապես չկար, քանի որ ՀՀԿ-ն ուներ մեծամասնության համար անհրաժեշտ ձայների քանակ: Իսկ նախագահի ընտրությանն էլ երկու ուժերը հանդես եկան միասնաբար:
Այդ հանգամանքը բնականաբար հարց է առաջացնում, թե արդյոք նույն պատմությունը չի կրկնվում այժմ, երբ երկու իշխանական ուժերը սուր հակադրության մեջ են միմյանց հետ, իսկ ընտրությունից հետո կրկին կհաշտվեն, կբաժանեն իշխանական կարկանդակը, իսկ 2013 թվականի նախագահի ընտրությանն էլ միասնաբար կփորձեն պահել իշխանությունը:
Արդյոք բացառվում է այդօրինակ զարգացումը: Տեսականում, իհարկե, ոչ: Գործնականում՝ գուցե, մի քիչ: Բայց էականն իհարկե դա չէ, այլ թերեւս այն, թե արդյոք այդ ամենը միեւնույն սցենարային զարգացումն է, այսինքն խաղը: Արդյոք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են եւ այդ հակադրությունը, ինչպես 2007 թվականին, կազմակերպված է ու ավարտվելու է միասնությամբ:
Իհարկե, պայմանավորվածության շարժառիթ անշուշտ կա: Եթե ԲՀԿ-ն իր առաջնորդի որոշակի խարիզմայով դառնա ընդդիմություն, ապա մեծ է հավանականությունը, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ահագին ձայն կտանի: Իսկ հետո ԲՀԿ-ն այդ ձայները հանգիստ կտա ՀՀԿ-ին, կստանա իրեն հասանելիք տոկոսը, ու կշարունակվի համատեղ խաղաղ իշխանական կյանքը մինչեւ խորհրդարանի հաջորդ ընտրություն: Այսինքն, ինչքան շատ ձայն խլի ԲՀԿ-ն ընդդիմությունից, այնքան ավելի լավ Սերժ Սարգսյանի համար: Եթե իհարկե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորված խաղ են խաղում: Եթե խաղը պայմանավորված չէ, ապա ԲՀԿ ձայնն իհարկե Սերժ Սարգսյանի համար ավելի շատ գլխացավանք է:
Եվ այսպես, պայմանավորված են, թե ոչ: Դա իհարկե կիմանան միայն իրենք: Ոչ միայն շարքերը, այլ նույնիսկ առաջնորդներին ամենամոտ կանգնած մարդիկ հազիվ թե լիարժեք տեղեկություն ունենան այդ մասին: Ի վերջո, պայմանավորվածությունը միայն այդ դեպքում կարող է լինել արդյունավետ:
Հետեւաբար, պայմանավորված են, թե ոչ, կմնա առավելապես ենթադրությունների, գուցե ինտուիցիայի հարթության մեջ, որոնք կդրվեն հարցի դիտարկման փորձերի հիմքում, համադրելով առկա իրավիճակները:
Իսկ իրավիճակները, 2006-07 թվականի համեմատ, իսկապես բավական տարբեր են: Տարբեր են մի քանի առումներով: Նախ, 2006-07 թվականներին խորհրդարանի ընտրությանը Հայաստանը մոտենում էր հեռանալ պատրաստվող նախագահով, իսկ այժմ ընտրությանը Հայաստանը մոտենում է վերընտրվել ցանկացող նախագահով: Մյուս կողմից, ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա, Ռոբերտ Քոչարյանը թերեւս ակնկալում է զբաղեցնել նվազագույնը վարչապետի պաշտոն, տնօրինելով իհարկե խորհրդարանի մեծամասնությունը: Բայց, Սերժ Սարգսյանն էլ այժմ հետապնդում է նույն խնդիրը՝ թույլ չտալ, որ Քոչարյանը լինի վարչապետ, որպեսզի ինքը կարողանա լինել նախագահ, ոչ թե պոտենցիալ «զոհաբերություն» Քոչարյանի ներքին կամ արտաքին քաղաքական կոմպրոմիսների համար:
Խնդիրն այստեղ երեւի թե հենց քաղաքական կոմպրոմիսներն են, որոնց ավելի ու ավելի է մոտենում Հայաստանի իշխանությունը, հաշվի առնելով թե ներքին հասարակական-քաղաքական, քաղաքացիական, թե արտաքին աշխարհաքաղաքական, տնտեսա-քաղաքական վերափոխումները:
Հայաստանի իշխանությունն ավելի ու ավելի է զգում կոմպրոմիսի անխուսափելիությունը: Իսկ խոսքն ամենեւին էլ ղարաբաղյան կոմպրոմիսի մասին չէ: Իշխանությունը միգուցե ուրախ էլ կլիներ, եթե բանը լիներ այդ կոմպրոմիսը, ինչին Հայաստանի բոլոր իշխանությունները վաղուց են տվել իրենց առնվազն հրապարակային համաձայնությունը: Բայց ակնհայտ է, որ բանը Ղարաբաղի հարցում կոմպրոմիսը չէ, այլ իշխանության հարցի կոմպրոմիսը, երբ հարկ է լինելու առաջին փուլում իշխանությունն առնվազն կիսել հասարակության հետ, իսկ հետո արդեն ընդհանրապես պայմանավորվել իշխանությունը հասարակությանը փոխանցելու մեխանիզմների շուրջ:
Հետեւաբար, իշխանության համար գլխավոր հարցը աստիճանաբար դառնում է այն, թե ով է լինելու իշխանության կոմպրոմիսի «բաժինը»:
Դրանից հետո, արդեն կարծես թե կարեւոր էլ չէ, թե արդյոք պայմանավորվել են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ ինչի շուրջ են պայմանավորվել:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆMonday, January 30, 2012
ՀՀԿ-ԲՀԿ. խաղ միմյանց, թե կրակի հետ

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment