Monday, January 16, 2012

Դավութօղլու–Մամեդյարով–Սալեհի հանդիպումը հետաձգվել է

Tert.am. 16-1-2012- Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների (Ահմեթ Դավութօղլու, Էլմար Մամեդյարով, Ալի Աքաբար Սալեհի) միջև նախատեսված եռակողմ հանդիպումը հետաձգվել է։ Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ հունվարի 17–ին Նախիջևանում (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքում) նախատեսված հանդիպումն անհայտ պատճառներով հետաձգվել է։ Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը կողմերի միջև ձեռք էր բերվել դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ Նախիջևանում երեք երկրների փոխարտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը քննարկվել էր նաև առևտրի, արդյունաբերության, ներդրումների, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներին առնչվող հարցեր։

No comments: