Monday, January 16, 2012

Էրդողանն ու թուրք նախարարները նոր քայլեր են մշակում Ֆրանսիայի դեմ

HayNews.am. 16-1-2012- Թուրքիայում վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Անկարայում մեկնարկում է նախարարների խորհրդակցությունը: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, կառավարությունում տեղի ունենալիք ժողովի ժամանակ հիմնական թեման լինելու է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի ընդունման հավանականությունը մեծ է: Սպասվում է, որ թուրքական կառավարությունը որոշելու է Ֆրանսիայի դեմ տարվելիք հետագա քայլերը: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

No comments: