Sunday, January 15, 2012

Իրանի վրա հարձակումը կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը. ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ

Tert.am. 14-1-2012- Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջորջ Միտչելը հայտարարել է, թե Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են ավարտվել Իսրայելի ոչնչացմամբ։ «Մենք ներկայում ստիպված ենք հրաժարվել Իրանում ռազմական միջամտության տարբերակից, քանի որ այդ երկիրը մեծ հաջողությունների է հասել ռազմական ոլորտում,–ասել է Միտչելը և հավելել,–այդ իսկ պատճառով ցանկացած ռազմական հարձակման դեպքում Իրանի հակահարվածը կարող է սարսափազդու լինել, ինչը կարող է ավարտվել Իսրայելի ոչնչացմամբ»։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Միտչելը հավելել է, որ ռազմական միջամտությունն էլ Իրանին «ետ չի պահի միջուկային ծրագրի իրականացումից»։ «Այդ հարձակումը երաշխավորում, որ Իրանը կդադարեցնի իր միջուկային ծրագիրը։ Լավագույն դեպքում նա կարող է այդ գործընթացը հետաձգել որոշ ժամանակով»,–ընդգծել է նա։ Նշենք, որ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։

No comments: