Monday, January 16, 2012

«Իրանը կլինի վերջին մեխը նրանց դագաղի»

«Լրագիր» 16-1-2012- ԱՄՆ արտաքին քաղաքականության «նահապետներից» մեկը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Daily Squib պարբերականին տված հարցազրույցում բավական հետաքրքրական մտքեր է արտահայտել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի մասին, նաեւ ներկայացրել համաշխարհային զարգացումների իր դիտարկումը: Նրա խոսքով, ԱՄՆ նվազեցնում է Չինաստանի եւ Ռուսաստանի ազդեցությունը, դուրս է մղում նրանց եւ «նրանց դագաղի վրա վերջին մեխը», ըստ Քիսինջերի, կլինի Իրանը, որը հանդիսանում է Իսրայելի գլխավոր նպատակը: «Մենք թույլ տվեցինք Չինաստանին ավելացնել իր ռազմական հզորությունը, Ռուսաստանին ժամանակ տվեցինք, որպեսզի սովետիզացիայից հետո ուշքի գա, նրանց տվեցինք առավելության կեղծ զգացում, սակայն այդ ամենը միասին կարագացնի նրանց վախճանը», ասել է Քիսինջերը: Նրա խոսքով, մոտեցող պատերազմը կլինի այնքան լուրջ, որ մի գերտերություն այն կարող է հաղթել, եւ դա կլինի ԱՄՆ: Նա կարծում է, որ Եվրամիությունը դրա համար է փորձում իր ուժի կենտրոնը ձեւավորել, քանի որ գիտե, թե ինչ է մոտենում: Նրա խոսքով, գոյատեւելու համար Եվրոպային պետք է լինել մեկ ամբողջություն: «Ես երազել եմ այդ պահի համար», ասել է Քիսինջերը: Նա հայտարարել է, թե ԱՄՆ ինչ որ ժամանակ իր զինվորականներին ասել է, որ Վաշինգտոնին հարկ կլինի իր վրա վերցնել Մերձավոր Արեւելքի 7 պետություն ռեսուրսներից, եւ նրանք գործնականում ավարտել են այդ աշխատանքը: «Իրանն իրականում խախտում է հավասարակշռությունը: Ինչքա՞ն երկար են Չինաստանն ու Ռուսաստանը նայելու, թե ինչպես է Ամերիկան մաքրում իրենց: Մեծ ռուսական արջն ու չինական հրեշը ստիպված են լինելու արթնանալ քնից, եւ այդ ժամանակ Իսրայելը պետք է պայքարի ամբողջ ուժով, որպեսզի հնարավորինս շատ արաբներ սպանի», ասում է նախկին դիվանագետը: Նա հույս ունի, որ եթե ամեն ինչ գնա ըստ ծրագրի, Մերձավոր Արեւելքի կեսը կլինի իսրայելական: Նա չի կասկածում, որ ԱՄՆ երիտասարդությունը եւ արեւմտյան երկրների երիտասարդները դուրս կգան փողոց եւ կպայքարեն «խելագար» ռուսների ու չինացիների դեմ, քանի որ այդ երիտասարդությունը լավ ծրագրավորված է Call of Duty եվ Warfare 3 համակարգչային խաղերով եւ կկատարի հրամանները: Քիսինջերի կանխատեսմամբ, գլոբալ պատերազմը աշխարհի մեծ մասը կվերածի ավերակի, եւ այդ մոխրից ԱՄՆ կստեղծի նոր հասարակություն, եւ դրանում կմնա միայն մեկ գերտերություն, եւ դա կլինի գլոբալ կառավարություն, որը հաղթում է. «ԱՄՆ ունի լավագույն զենքը, որը չունի ոչ մի այլ ժողովուրդ, եւ մենք ցույց կտանք այդ զենքը աշխարհին, երբ կգա անհրաժեշտ ժամանակը», հայտարարել է Քիսինջերը: Այդ նյութը ներկայացրել է Ռեգնումը:

No comments: