Monday, January 16, 2012

Տարածաշրջան"Իրանի ադրբեջանցիները չեն ցանկանում միանալ Ադրբեջանին".փորձագետ

Zham.am. 16-1-2012- “Իրանի ադրբեջանցիները նախ իրանցիներ են, Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ. նրանք անգամ իրենց ամենասարսափելի երազների մեջ չեն ուզում տեսնել, որ միավորվել են Ադրբեջանին”, -հայտարարել է ժամանակակից Իրանի ուսումնասիրման ռուսական կենտրոնի նախագահ Ռաջաբ Սաֆարովը, ըստ georgiatimes.info գործակալությունը: Ռաջաբ Սաֆարովն ասել է, որ Իրանի հյուսիսում անջատողական գաղափարներով են առաջնորդվում միայն նրանք, ովքեր իրանական հասարակության մեջ տեղ չեն գտել: Սաֆարովը նաև ասել է. «Չկա Հարավային Ադրբեջան, Հյուսիսային Ադրբեջան հասկացություն, կա Հյուսիսային Իրան պատմական շրջան: Այդ շրջանի թյուրքախոս բնակչությունն ավանդաբար կապված է իրանական մշակույթի հետ, իսկ անջատողական գաղափարները դրսից են գալիս. նորմալ մարդը չի տրվում դրանց»,- ասել է նա: Փորձագետը նաև վստահեցրել է, որ Անկարան այժմ հետաքրքրված չէ Իրանի մասնատմամբ, քանի որ դա անմիջապես արձագանք կգտնի նաև Թուրքիայի տարածքում. «Իրանի ապակայունացմամբ շահագրգռված են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ֆրանսիան և այլն», -նկատել է նա:

No comments: