Monday, January 30, 2012

Ռուս զբոսաշրջիկների համար կրճատել են Թուրքիա միանվագ այցելություն կատարելու ժամկետները

News.am. 30-1-2012- Նոր կանոների համաձայն, Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների համար միանվագ մնալու ժամանակահատվածը 60 օրից կրճատվել է 30 օրվա: Նորամուծությունը պատճառաբանվում է մեկ միլիոն գաստարբայտերների դեմ ուղղված պայքարով: Դրանից տուժում են 350 հազար վարձակալությամբ զբաղվող ռուսներ ու թուրքական անշարժ գույքի տերեր: Նոր կարգն ընդունվել է Թուրքիայի կառավարության կողմից եւ գործում է հունվարի 1-ից: 2010-ին Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ համաձայնություն են ստորագրել 30 օրվա ժամկետով այցելություն կատարելու վերաբերյալ, որը կիրառության մեջ է դրվել 2011-ից: 2011-ի հուլիսին թուրքական իշխանությունները երկարացրել են միանվագ այցելության ժամկետը հասցնելով 60 օրվա, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

No comments: