Sunday, January 15, 2012

Դավութօղլու. Թուրքիայում ՀՀՊ համակարգը բացառապես պաշտպանական բնույթ կունենա

News.am. 14-1-2012- Թուրքիան մտադիր չէ հարձակվել հարեւաններից որեւէ մեկի վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` Թեհրան կատարած այցի ընթացքում: Խոսելով Թուրքիայում ամերիկյան ՀՀՊ տարրեր տեղակայելու մասին` Դավութօղլուն հայտարարեց, որ համակարգը բացառապես պաշտպանական բնույթ ունի: Նա նաեւ հավաստիացրեց, որ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տա նրա օգտագործումը հարեւանների դեմ ագրեսիվ գործողությունների համար: «Թուրքիան չի պատրաստվում հարձակվել հարեւաններից եւ ոչ մեկի վրա: Եթե հարեւան երկրներից մեկն իր տարածքում նման համակարգ տեղակայի, մենք դա չենք դիտարկի որպես մեր ազգային անվտանգության սպառնալիք»,- նախարարի խոսքերն է մեջբերում MIGnews.com-ը:

No comments: