Sunday, January 15, 2012

ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանի դեմ ռազմական գործողություններից

HayNews.am. 14-1-2012- «Մենք ստիպված ենք ներկա պահին հրաժարվել Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջորջ Միթչելլը: Այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը: «Ներկա պահին մենք ստիպված ենք հրաժարվել Իրանի դեմ պատերազմական գործողություններ ծավալելուց, քանի որ այդ երկիրը մեծ հաջողությունների է հասել ռազմական ոլորտում: Այդ պատճառով Իրանի պատասխանը ցանկացած ռազմական հարձակման դեպքում կարող է լինել ահավոր և հանգեցնել Իսրայելի ոչնչացմանը»,-նշել է Միտչելլը: Նա նշել է, որ այն պետությունները, ովքեր կարևոր էին համարում ռազմական միջամտությունը, ոչ մի հիմնավոր առաջարկություններ չեն ներկայացնում:

No comments: