Monday, January 30, 2012

«Թուրքիան մտադիր է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները». թուրք փոխվարչապետ

1in.am. 30-1-2012- Իրանական FarsNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ներկայացնող Բեքիր Բոզդաղը երեկ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի ունեցած՝ Աֆրիկյան միության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Հանդիպման ժամանակ Բոզդաղը հայտարարել է, որ չնայած ԵՄ-ի կողմից Իրանի հանդեպ սահմանված միակողմանի պատժամիջոցներին՝ Թուրքիան մտադիր է ընդլայնել Իրանի հետ իր բազմակողմ կապերը: Ըստ Բոզդաղի՝ Թուրքիան կողմ է Իրանի հետ կապերի հետագա ամրագրմանը: Սալեհին նույնպես կարևորել է երկկողմանի համագործակցության հետագա զարգացումը և կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքական իրավիճակը: Կողմերը հաստատել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանն իրենց հավատարիմ լինելը:

No comments: