Mardik.am. «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց մամուլում տարածված այն լուրերը, որ ինքը հաճախակի է հանդիպում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
Նա նշեց, որ արտգործնախարարի պաշտոնից հեռանալուց հետո ինքը երկար տարիներ չի հանդիպել Վ.Օսկանյանի հետ, վերջին ժամանակահատվածում ընդունելությունների ժամանակ հեռվից են միայն նկատել իրար, բայց չեն մոտեցել և չեն զրուցել: Իսկ նախորդ շաբաթ, նրա խոսքով, «Սիվիլիթաս» հիմնադրամն իրեն հրավիրել է մասնակցելու «100 հարց, 100 պատասխան» ծրագրին: Եվ, ինչպես նշեց նա, Վ.Օսկանյանը, լինելով հիմնադրամի նախագահ, պարզապես դիմավորել է իրեն, բարևել են և վերջ, նրանց միջև այլ խոսակցություն չի եղել:
Ա.Արզումանյանը չի փոխել իր կարծիքը և գտնում է, որ Վարդան Օսկանյանը մարտի 1-ի գլխավոր պատասխանատուներից մեկն է: «Երբ ժողովրդի վրա կրակում էին, Վ.Օսկանյանը տարածում էր ճշմարտությանը չհամապատասխանող ինֆորմացիա` ընդդիմադիր խաղաղ ցուցարարներին վերագրելով ապօրինի գործողություններ և պաշտպանում էր իշխանության կողմից պատրաստվող սպանդի գործընթացը»,- հայտարարեց Ա.Արզումանյանը:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment