Tert.am. 2-2-2012- Թուրքական բանակը մտադիր է զգալիորեն ընդլայնել սեփական բալեստիկ հրթիռների հեռահարությունը, այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Թուրքական TUBITEK գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը հայտարարել է, որ թուրքական նոր հրթիռների գործողության շառավիղը կկազմի 2500 կմ:
TUBITEK-ի կողմից նախագծված և պատրաստված 500 կմ գործողության շառավղով հրթիռները արդեն թուրքական բանակի սպառազինության մեջ են ներառված:
1500 կմ գործողության շառավղով հրթիռները ներկայում փորձարկման փուլում են, իսկ կատարելագործման աշխատանքները շարունակվում են:
Հրթիռների հեռահարության ավելացումն իրականացվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի անձնական պահանջով:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment