1in.am. 1-2-2012- Իրանի նոր բյուջեն, որը խորհրդարանին է ներկայացվել այսօր, կրճատում է ծախսերը և նպատակ ունի նվազեցնել երկրի կախվածությունը նավթային եկամուտներից, քանի որ Արևմուտքը շարունակում է պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ` նավթի արտահանումները կրճատելու համար:
Associated Press-ը գրում է, որ նոր բյուջեն ուժի մեջ կմտնի իրանական օրացույցով նոր տարում` սկսած մարտի 20-ից: Այն ընդհանուր կառավարական ծախսը կնվազեցնի 5.6 տոկոսով` միևնույն ժամանակ 20 տոկոսով ավելացնելով զարգացման ծրագրերի ծախսը: Ընդհանուր առմամբ բյուջեն 5 տոկոսով ցածր է անցած տարվանից և հիմնված է նավթի կանխատեսված գնի վրա, որը մեկ բարելի համար կազմում է 85 դոլար:
«Բյուջեի նախնական տարբերակը կազմվել է՝ հիմնված համաշխարհային իրադրության, երկրի տնտեսության և նավթի գնի վրա»,– հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահամդինեժադը:
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment