Saturday, March 17, 2012

Հայաստանը մտադիր չէ փակել Սիրիայում ՀՀ դեսպանատունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն մտադիր չէ փակել Սիրիայում ՀՀ դեսպանատունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ մեր երկիրն էլ հետևի աշխարհի մի շարք պետությունների օրինակին և նրանց նման դադարեցնի դիվանագիտական հաստատության աշխատանքները: «Ես ուղղակի ասում եմ՝ ոչ»,- կարճ պատասխանեց նա: Հարցին՝ արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն քայլեր ձեռնարկո՞ւմ է սիրիահայերի հայրենիք վերադառնալու գործընթացի ուղղությամբ, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Այդ հարցը չեմ մեկնաբանում»: Նշենք, որ Սիրիայում իրենց դեսպանատներն արդեն իսկ փակել են եվրոպական մի շարք երկրներ, Կանադան, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան:

No comments: