Monday, March 19, 2012

Իրանցի հոգևորական. Ադրբեջանի իշխանությունները Քադաֆիի և Մոբարաքի ճակատագրից պետք է դասեր քաղեն

Panorama.am.19-3-2012- Ադրբեջանի իշխանությունները Քադաֆիի և Մոբարաքի ճակատագրից պետք է դասեր քաղեն: Այդ մասին իրանական «սալամթաբրիզ.քոմ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին: Իրանի Բանիմացների խորհրդում (Մաջլես-է խոբրեգան) Արևելյան Ատրպատականի (Արևելյան Ազարբայջան) ներկայացուցիչն իր հայտարարության մեջ, քննադատելով Ադրբեջանի իշխանություններին, նշել է, որ մտահոգիչ է նրանց կողմից վարած հակաիսլամական քաղաքականությունը: Հիշեցնենք, որ այաթոլլահ Շաբեսթարին, վերջերս Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր քննադատական հայտարարություններից մեկում նշել էր, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) անդամ Ադրրբեջանը վերածվել է իսրայելցի գործակալների հավաքատեղի:

No comments: