Saturday, March 17, 2012

Zaman. Էրդողանին հանդուրժողականության մրցանակը չշնորհվեց. «Steiger Awards»-ը հետքայլ կատարեց

Panorama.am. 17-3-2012- Թուրքական կառավարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 17-ին Գերմանիա կատարելիք այցը հետաձգվում է: Դա կապված է նախօրեին Աֆղանստանում 12 թուրք զինվորների մահվան պատճառ դարձած ռազմական ուղղաթիռի վթարի հետ: Այս մասին հայտնող թուրքական «Zaman» առցանց օրաթերթը տեղեկացնում է նաև, որ այդպիսով Էրդողանը չի կարողանա մասնակցել «Steiger Awards»-ի մրցանակաբաշխությանը և ստանալ իրեն շնորհվելիք մրցանակը: Սկսած 2005 թվականից «Steiger Awards» հաստատությունը ամենամյա մրցանակներ է շնորհում հանդուրժողականության, լրատվության, սպորտի և արվեստի բնագավառներում ներդրում ունեցած անձանց: Այս տարի հանդուրժողականության համար տրվող մրցանակը որոշվել էր հանձնել Էրդողանին: «Բայց մրցանակաբաշխության արարողությունից 24 ժամ առաջ «Steiger Awards»-ը հետքայլ կատարեց և փոխեց Էրդողանին տրվելիք մրցանակի անվանակարգը: Ըստ այդմ` Թուրքիայի վարչապետն արժանանալու է մրցանակի որպես 50-ամյա թուրք-գերմանական բարեկամության խորհրդանիշ»,- գրում է «Zaman»-ը` ընդգծելով, որ Էրդողանին հանդուրժողականության մրցանակը չշնորհվեց, քանի որ «Steiger Awards»-ի վրա ուժեղ ճնշումներ գործադրեցին Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը, «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ը (ՔԲԿ-PKK) և ասորիները:

No comments: