կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենա-խորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը: Միջոցառումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: Սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի յուրահատուկ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիշատակման ծաղիկներին նոր կյանք պարգևել՝ վերամշակելով դրանք: Արդեն երեք տարի է, ինչ անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար: Անհատները, կամավորներն ու կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու գունեղ այս միջոցառմանը: Մասնակցի´ր գեղեցիկ այս նախաձեռնությանը, դարձի´ր կամավոր և նոր կյանք պարգևի´ր` ի նշան հիշատակի նվիրաբերված միլիոնավոր ծաղիկներին` չլռեցնելով քո ձայնը:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment