Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Կանադայի իշխող Պահպանողական կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր Ազատական և Նոր Դեմոկրատներ կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, հայ համայնքի հոգևոր հայրեր և այլ պատվավոր հյուրեր: ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, միջոցառման հիմնական պատգամաբերը եղել է Կանադայի վարչապետ Սթիվըն Հարփըրի ներկայացուցիչ, Կանադայի Քաղաքացիության, ներգաղթի և բազմամշակութայնության նախարար Ջեյսըն Քենին: Վերջինս ներկաներին ընթերցել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հարփըրի ուղերձը, ուր, մասնավորապես, նշված է. «Այսօր մենք հիշատակում ենք Հայ ժողովրդի ահռելի կորուստը, որը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան Կայսրության փլուզման օրերին: Կանադայի Խորհրդարանի երկու պալատները ընդունել են համապատասխան բանաձևեր, որոնք նկարագրում են այդ ոճիրը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը երախտագիտություն է հայտնել նախարար Քենիին և կանադական կառավարությանը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում շարունակական և սկզբունքային դիրքորոշման համար:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment