
Panorama.am. 2-4-2012- «Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ այժմ ստացվել է 625 հայտ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից: Ըստ աղբյուրի, սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները և իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին: Ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Նշենք, որ Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 8-15-ը:
No comments:
Post a Comment