մարզի Դովեղ սահմանային գյուղում: Ադրբեջանական զինուժը մոտ երկու ժամ անընդմեջ կրակի տակ է պահել գյուղը, իսկ հետո լռել մեր բանակի պատասխանի արդյունքում: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ հայկական կողմից չկան: Բայց կան բնականաբար վախեցած բնակիչներ և հատկապես երեխաներ, որոնց էվակուացրել են մանկարապտեզից և դպրոցից: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների այդ հանդուգն գործողությունը և կապ ունի՞ արդյոք այդ միջադեպը այն բանի հետ, որ Հայաստանում նախընտրական արշավ է և միգուցե Ադրբեջանը համարել է, որ այդ ժամանակահատվածը ամենահարմարն է պրովակացիաների համար: Բոլոր դեպքերում, միջադեպը միարժեքորեն զարհուրելի դատապարտելի լինելով հանդերձ տալիս է բավականին բազմանշանակ մտորումների տեղիք: Ի վերջո, ամենևին պետք չէ բացառել նաև որոշակիորեն այլ՝ «երրորդ ուժային» տարբերակը, երբ ադրբեջանական կրակահերթերի միջոցով մեկ այլ մայրաքաղաքում պարզապես փորձում են ազդեցություն հաստատել կամ ավելացնել հայկական ընտրական գործընթացի վրա, պաշտոնական Երևանի վրա: Թե որ մայրաքաղաքում, դժվար է իհարկե ասել: Սա իհարկե հիպոթետիկ մի վարկած է, որն անշուշտ կարող է դասվել համաշխարհային դավադրությունների տեսության շարքին: Բայց այնուամենայնիվ արժե այդ համատեքստում հետաքրքրական հիշատակումներ նաև պաշտոնական Մոսկվայի կազմակերպած եռակողմ հանդիպումների առումով, երբ ամեն մի հերթական հանդիպումից առաջ սահմանային լուրջ միջադեպ էր արձանագրվում, ինչը գուցե նպաստում էր, որպեսզի կողմերից որևէ մեկը կամ երկուսն էլ որոշակիորեն ճնշված մեկնեն ՌԴ նախագահի հետ հանդիպման: Բոլոր դեպքերում, տեղի ունեցածը թերևս պետք է լուրջ մտորումների առիթ դառնա Հայաստանում, որից բխեն եզրահանգումներ, թե ինչ քայլեր և վարքագիծ է պահանջվում Հայաստանի քաղաքական ուժերից ու հասարակությունից, որպեսզի ընտրական գործընթացը զերծ մնա հավելյալ միջամտություններից կամ ազդեցություններից: Իհարկե պարզ է, որ պետք չէ աչքակապությամբ զբաղվել և համարել, որ ընդհանրապես հնարավոր է գործընթացը զերծ պահել արտաքին ազդեցությունից, սակայն պետք է ձգտել իհարկե այդ ամենը հասցնել նվազագույնի և առավել ևս ապահովել Հայաստանի սահմանների և տեղի բնակչության անվտանգությունն ու հանգստությունը:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment