Thursday, April 26, 2012

Ինչ սեփականություն ունի Սամվել Նիկոյանը՝ ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի

ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանի եկամուտը, ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ից «Առաջին
լրատվական»-ին տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից, անցած 1 տարում կազմել է 3 մլն 443 հզ. դրամ (աշխատավարձ) և 2 մլն 380 հզ. դրամ՝ «ՆԱՐ» ՍՊԸ-ում ունեցած 50 % բաժնեմասից: Մարտի 1-ի դրությամբ Ս. Նիկոյանի բանկային հաշվեհամարին եղել է 4.5 մլն դրամ և 69 հզ. դոլար գումար: Ս. Նիկոյանը Ջրվեժի Մայակ թաղամասում ունի 90.5 քմ մակերեսով բնակարան և «Օպել Մոնտերեյ» մակնիշի 1994 թ. արտադրության ավտոմեքենա:

No comments: