HayNews.am. 3-4-2012- ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Հայաստան քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, զուտ խորհրդանշական չէ, այն իրենից ներկայացնում է նախագահ Մեդվեդևի արտաքին քաղաքականության հաշվետվություն, միևնույն ժամանակ Լավրովը Երևան-Բաքու այցով փորձում է հասկանալ տարածաշրջանի քաղաքական տրամադրությունները, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման, և թե ադրբեջանա-իրանական հարցերում:
«Ռուսաստանի համար այս տարածաշրջանը չափազանց կարևոր է կենսական շահերի տեսանկյունից, ուստի Ռուսաստանը պետք է հետևի և ակտիվ լինի այս տարածասշրջանի զարգացումներին, այդ թվում իրանա-ադրբեջանական, մասնավորապես Լավրովը փորձում է ճշտել, թե որքանով են ռեալ Ադրբեջանի տարածքում Իսրայելի կողմից ռազմակայաններ է ստեղծելու տեղեկությունները»,- այսօր հայտարարել է քաղաքագետը:
Վերադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատել է, թե Պուտինն իր նախագահության սկզբնական շրջանում հատկապես չի կրկնի Մեդվեդևի ակտիվությունը և կզբաղվի ներքին քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, իսկ արտաքին դաշտում` մտահոգությունները կապված կլինեն Աֆղանստանի հետ, երբ ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերվեն : Իսկ առհասարակ, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը թելադրողի դերը կպահպանի, քանի դեռ կա պատերազմի վերսկսման վտանգ, որն ամեն կերպ Ռուսաստանը փորձել և փորձելու է չեզոքացնել:
Tuesday, April 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment