Tuesday, April 3, 2012

Թուրքիան ռազմական անօդաչու սարքեր կարտադրի

Tert.am. 3-4-2012- Արտերկրից Heron և Predator տիպի անօդաչու սարքեր գնող Թուրքիան, որոշել է սեփական արտադրության ռազմական անօդաչու սարքեր արտադրել: Թուրքիան արդեն սկսել էր վերահսկողության և հետախուզական նպատակներով ստեղծված անօդաչու սարքերի արտադրությունը, իսկ նմանատիպ ռազմական սարքերի արտադրության համար առաջիկա 20 տարիների ճանապարհային քարտեզ է ստեղծվել: Ինչպես տեղեկացնում է «Աքշամ» պարբերականը, ըստ այդ ճանապարհային քարտեզի, արտադրության մեկնարկը կտրվի այս տարվա ընթացքում: Նախատեսվում է, որ նոր ստեղծվելիք անօդաչու սարքերը կունենան թշնամու ռադարները շարքից հանելու համակարգեր, ինչպես նաև GPS համակարգով գործարկվող հրթիռները, ինչպես նաև այլ զինատեսակներն ու ինքնաթիռները «խաբելու» հնարավորություն:

No comments: