Ռեջեփ Էրդողանը 30 րոպեանոց հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքով, որն ամբողջությամբ նվիրված է եղել Սիրիայի խնդրին: Հարցազրույցի ժամանակ Էրդողանը վերջին զգուշացումն է արել Սիրիայի ղեկավարությանը. «Սիրիան պետք է իմանա, որ եթե նա կրկնի նախկին սխալը, ապա Թուրքիայի արձագանքը կլինի այլ: Եթե Սիրիան նորից խախտի Թուրքիայի սահմանը, ապա գործին կարող է միջամտել ՆԱՏՕ-ն: Ես նախկինում էլ եմ ասել, որ եթե մեր սահմանը խախտվի, ապա բնական կլինեն մեր՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի քայլերը: Ընդ որում, կօգտագործվի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը (դրանում նշված է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ ձեռնարկված ագրեսիան դիտարկվում է որպես ողջ ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիա.- 1in.am ): Հուսով եմ, որ բանը չի հասնի դրան: Սիրիան պետք է իմանա, որ եթե կրկնի նախկին սխալը, ապա Թուրքիայի արձագանքը կլինի լրիվ այլ: Թող դա լավ մտապահեն»: Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել էր, որ Թուրքիայի սահմանի գնդակոծումն այդ երկրի կառավարության կազմակերպած սադրանքն է:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment