Ուչման հայտարարել է, որ 1915 թ.-ին ողբերգական «ցեղի աքսոր է» տեղի ունեցել, ինչի համար ինքը ներողություն է խնդրում: «Նրանց ցավը մեր ցավն է»,- «Ռադիկալ»-ին տված հարցազրույցում ասել է Ուչման: Նա նշել է, որ պետք է բացել սահմանը և հայերին հանգիստ ապրելու հնարավորություն տալ: «Հայերի հանդեպ աքսոր է իրականացվել: 1915 թ-ին աննորմալ մի բան տեղի ունեցավ: Պատմաբանները պետք է բոլոր փաստերը մեջտեղ բերեն: Պետք է բոլոր փաստերը մեկ տեղ հավաքել և գնահատական տալ դրանց: Ավելի ուշ` միջազգային հանրությունը պետք է որոշում կայացնի»,- խորհուրդ է տվել նա: Ուչման նշել է, որ իր համոզմամբ տեղի ունեցածը ոչ թե «ցեղասպանություն», այլ «ցեղի աքսոր» է եղել: «Եթե ցանկանային ցեղասպանություն իրագործել` կօգտագործեին այն մեթոդները, ինչ իսպանացիներն ու պորտուգալացիներն են կիրառել Հարավային Ամերիկայի բնիկների կամ գերմանացիները` հրեաների դեմ»,- ասել է նա: ԱԶԿ անդամը պնդել է, որ այդ ցավը հայերին պատճառել է Օսմանյան կայսրությունում իշխող երիտթուրքերը` «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցությունը: «Մենք պետք է ասենք, որ այդ ամենի պատասխանատուն մենք չենք` «Իթթիհաթ վե թերաքքիին» է, բայց մենք դրանց համար ներողություն ենք խնդրում»,- ասել է նա: Անդրադառնալով հայկական սփյուռքին` Իսմեթ Ուչման նշել է, որ Հայկական սփյուռքը չի ներկայացնում բոլոր հայերի տեսակետը և հաճախ նման է թուրք ազգայնականներներին: «Սակայն պետք է հաշվի առնենք, որ եթե 1915 թ-ին հայերի գլխին այդ իրադարձությունները տեղի չունենային, չէր լինի նաև սփյուռքը»,- ասել է նա: Անդրադառնալով ներողություն խնդրելուց հետո փոխհատուցման խնդրին, Ուչման հիշեցրել է, որ Թուրքիան արդեն վերադարձնում է համայնքներին պատկանած գույքը: «Հայ և թուրք ժողովուրդները ձեռք ձեռքի տալով կկարողանան լուծել այդ խնդիրը»,-ասել է նա: Նա հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանն անհապաղ բացել է պետք` առանց խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապելու: «Մեզ հետ միասին ապրած, նույն զգացողություններն ունեցած, նույն մշակութային լեզուն օգտագործած մարդիկ արժանի են հանգիստ ու խաղաղ կյանք ունենալու և դա չպետք է քաղաքական գործիք դառնա», - հայտարարել է Ուչման:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment