Saturday, April 7, 2012

Իրանի ԱԳՆ. Թուրքիան և Իրանը չպետք է թույլ տան որոշ ուժերի փչացնել երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - 6 ապրիլի 2012 - Թուրքիան և Իրանը չպետք է թույլ տան որոշ ուժերի փչացնել երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, ուրբաթ օրը հաղորդում է Fars գործակալությունը: «Թուրք-իրանական հարաբերությունների համար որոշիչ կարող են լինել միայն Թուրքիայի և Իրանի պաշտոնատար անձանց հայտարարությունները»,- նշել է Մեհմանփարասթը: Նրա խոսքով, Իրանը և Թուրքիան տարածաշրջանի երկու ուժեղ և ազդեցիկ պետություններ են, նրանք շատ հարցերում ունեն մոտ դիրքորոշումներ:

No comments: