հայանպաստ խմբի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ամերիկահայ կազմակերպությունների հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում: ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառմանը ելույթներով հանդես են եկան ԱՄՆ Ներկայացուցիչների տան հայանպաստ խմբի համանախագահները, ինչպես նաև շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտել են Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, կոչ արել Միացյալ Նահանգների կոնգրեսին և վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում շեշտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եղել և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: Դեսպան Մարգարյանը շնորհակալություն է հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի բոլոր այն անդամներին, որոնք իրենց նպաստն են բերում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հայտարարել, որ հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Մխիթար Գոշ մեդալով պարգևատրվել են ԱՄՆ Սենատի անդամ Մ. Քըրքը, ինչպես նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ա. Էշյուն և Բ. Շերմանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Thursday, April 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment