Thursday, April 26, 2012

«Իրանը պետք է հաստատի բանակցելու մտադրության լրջությունը». ԱՄՆ պետդեպարտամենտ

Իրանը պետք է հաստատի իր միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղան նստելու մտադրության
լրջությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Իրանի գործողություններին գնահատական է տալիս՝ ելնելով բանակցային սեղանի շուրջ արած հայտարարություններից: Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և «Վեցյակի» բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 23-ին Բաղդադում:

No comments: