Tuesday, April 3, 2012

Ամենակարևորը կայուն կերպով պահպանվող ստատուս քվոն է. Դավիթ Բաբայան

1in.am. 3-4-2012- ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները բավականին յուրահատուկ են եղել. հենց այդ ժամանակ էր, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ չցանկանալով կոնկրետ գնահատականներ հնչեցնել այն տարիներին ՀՀ արտգործնախարար եղած Վարդան Օսկանյանի հասցեին և առավել գլոբալ դիտարկելով ղարաբաղյան խնդրի շուրջ հայկական արտաքին դիվանագիտության ձեռքբերումներն ու բացթողումները: «Արցախն առ այսօր բանակցային կողմ չէ, բայց մյուս կողմից բանակցությունները պետք է շարունակել՝ աշխատելով մի օր վերականգնել ԼՂՀ մասնակցության ձևաչափը»,- նկատեց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանը, այն է՝ ԼՂ հակամարտությունը, պետք է փաստել, որ խնդիրն այժմ նոր փուլ է մտել: «Միաժամանակ, ամենակարևորն այն է, որ ստատուս քվոն կայուն կերպով պահպանվում է»,- նկատեց Բաբայանը:

No comments: