Thursday, April 26, 2012

Freedom House. Հայաստանը մասամբ ազատ երկիր է

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հերթական անգամ հրապարակել է խոսքի և
մամուլի ազատության չափանիշով ազատ, կիսազատ և անազատ երկրների ցուցակը: Արտահայտվելու և խոսքի ազատության հարցում առաջատար` ազատ երկրներն են Լատվիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրալիան և այլ երկրներ: Անազատ երկրներն են Ռուսաստանը, Ռուանդան, Տաջիկստանը, Ղազախստանը... Ամենաանազատ երկրներն են Հյուսիսային Կորեան, Սոմալին, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Սիրիան... Հայաստանը համարվել է մասամբ ազատ երկիր` անազատ մամուլով: 195 երկրներից 87-ը` 45 տոկոսը համարվել են ազատ, 60-ը կամ 31 տոկոսը` մասամբ ազատ, 48 կամ 24 տոկոսը` անազատ:

No comments: