Monday, May 21, 2012

ԵՄ-ի պատժամիջոցները նավթի մեկ բարելի գինը կարող են հասցնել 160 դոլարի. Իրանի էկոնոմիկայի նախարար

Tert.am. 20-5-2012- Իրանի էկոնոմիկայի նախարար Շամսեդին Հոսեինին CNN-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Եվրամիության կողմից իրանական նավթի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով նավթի միջազգային գները կարող են զգալի բարձրանալ` հասնելով մինչև 160 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է The Jerusalem Post-ը: «Իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում շահողների և տուժողների հարցը լուրջ քննարկման կարիք ունի: Սա բավական բարդ հարց է ոչ միայն Իրանի համար: Ո՞վ կշահի, եթե նավթի միջազգային գինն այդքան բարձրանա»,- ասել է Հոսեինին: Նախարարը նաև ավելացրել է, որ իր երկիրը պատժամիջոցներին դիմակայում է արդեն 33 տարի, ինչը վկայում է Իրանի տնտեսության հզոր ներուժի մասին:

No comments: