Thursday, May 17, 2012

Իրանական կայք. Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ստոր վերաբերմունքի է արժանացնում իրանցի զբոսաշրջիկներին

Panorama.am. 17-5-2012- Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ստոր վերաբերմունքի է արժանացնում իրանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում: Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը երկրի բարձրաստիճան ղեկավարների կողմից հրահանգ է ստացել միջոցներ ձեռնարկել «Եվրատեսիլ» երգի մրցույթի և «գեյ-շքերթի» անցկացման առնչությամբ ճնշումները նվազեցնելու ուղղությամբ: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը վերոնշյալ հանձնարարականն ի կատար ածելու շրջանակներում Ադրբեջան այցելող իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ կեղծ քրեական գործեր է հարուցում, իսկ այնուհետև ազատ արձակելու դիմաց պայման ներկայացնում, համաձայն որի՝ իրանցի զբոսաշրջիկներն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պետք է դրական կարծիք հայտնեն «Եվրատեսիլի» վերաբերյալ: Ավելին, Ադրբեջանի անվտանգության ուժերը նույնիսկ Բաքվում բնակվող իրանցիներին գումարի դիմաց առաջարկել են մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթի միջոցառմանն ու «գեյ-շքերթին», որպեսզի ադրբեջանական ԶԼՄ-ների համար հակաիրանական քարոզչության համար անհրաժեշտ նյութեր ապահովեն:

No comments: