News.am. 9-5-2012- Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով հերթական դատավարության ժամանակ մեղադրյալ Գարիփ Իրֆան Թորունը պնդել է թե իր մոտի զենքն ինքը գնել է «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ, Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինից: Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` Գարիփ Իրֆան Թորունը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանության համար զենք է ցանկացել գնել եւ Իբրահիմ Շահինի մոտ տեսնելով` խնդրել է վաճառել այն իրեն: «Ես իմացել եմ, որ զենքն անօրինական է, սակայն 1800 լիրա արժեքն ինձ հարմար էր, եւ ես գնեցի այն: Իմ բնակավայրում քուրդ ահաբեկչները հաճախ են ճանապարհներ կտրում: Այդ զենքով ես նրանց էի սպանելու»,-ասել է Թորունը` հերքելով, թե այդ զենքով պետք է սպաներ Սվասի հայերի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերին: Նշենք, որ Իբրահիմ Շահինը «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել էր Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար: Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը: Wednesday, May 9, 2012
«Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալը պնդել է, թե զենքը գնել է ոչ թե հայերին, այլ` քրդերին սպանելու համար
News.am. 9-5-2012- Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով հերթական դատավարության ժամանակ մեղադրյալ Գարիփ Իրֆան Թորունը պնդել է թե իր մոտի զենքն ինքը գնել է «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ, Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության վարչության պետի նախկին տեղակալ Իբրահիմ Շահինից: Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` Գարիփ Իրֆան Թորունը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանության համար զենք է ցանկացել գնել եւ Իբրահիմ Շահինի մոտ տեսնելով` խնդրել է վաճառել այն իրեն: «Ես իմացել եմ, որ զենքն անօրինական է, սակայն 1800 լիրա արժեքն ինձ հարմար էր, եւ ես գնեցի այն: Իմ բնակավայրում քուրդ ահաբեկչները հաճախ են ճանապարհներ կտրում: Այդ զենքով ես նրանց էի սպանելու»,-ասել է Թորունը` հերքելով, թե այդ զենքով պետք է սպաներ Սվասի հայերի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերին: Նշենք, որ Իբրահիմ Շահինը «Էրգենեկոն»-ի գործով մեկ այլ մեղադրյալ Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել էր Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ Սիվասի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար: Հիշեցնենք, որ «Էրգենեկոն» ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment