HayNews.am. 1-5-2012- «Հակակապիտալիստ մուսուլման երիտասարդներ» կոչվող խումբն այսօր` մայիսի 1-ին, բողոքի ցույցի է դուրս եկել Ստամբուլի փողոցներում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը, խումբը վեր է պարզել պաստառներ, որոնց վրա եղել են թուրքերեն, քրդերեն, արաբերեն և հայերեն գրություններ: «Ազատություն գերուներուն». հայերենով նման գրություն է տեղ գտել երիտասարդ մուսուլմանների պաստառների վրա: Նշվում է, որ խումբը կրել է նաև տարբեր կրոնների սուրբ գրքերից դուրս բերված հատվածներով պաստառներ:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment