Saturday, May 19, 2012

Իրանի վերջին գահաժառանգը Իսրայելին կոչ է արել տապալել ռեժիմն Իրանում

Tert.am. 18-5-2012- Իրանի վերջին թագաժառանգ և հանգուցյալ շահի որդի Ռեզա Փահլևին, Իսրայելին հորդորել է իրանցիներին օգնել տապալել ռեժիմը՝ հարձակումներով սպառնալու փոխարեն, հայտնում է Al Arabiya-ն: «Եթե Իսրայելը հիմա պատերազմ սանձազերծի Իրանի դեմ, դա այնպիսի լարվածություն կառաջացնի հրեա ժողովրդի դեմ, որպիսին չի եղել Կյուրոս Մեծի ժամանակներից ի վեր»,- ասել է Փահլևին: Փահլևիիի գնահատականով Իրանին հարվածելը չի դադարեցնի միջուկային ծրագիրը, այլ միայն ժամանակավորապես կկանգնեցնի այն: Ըստ նրա՝ «ամբողջ աշխարհն էլ կհամաձայնի, որ իրանական ռեժիմը պետք է հեռանա»: Նա, սակայն, դեմ է արտահայտվել Իրաքի սցենարի կրկնությանը Իրանում, քանի որ ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք սխալ էր: Խոսելով Իրանի ներկա իշխանությունների մասին՝ Փահլևին ասել է. «Այս ռեժիմը ապացուցել է իր թշնամական էությունը և ահաբեկչություն ու ծայրահեղականություն տարածելու իր ունակությունը»: Նա առաջարկել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին դատել Միջազգային դատարանում՝ մարդկության դեմ հանցագործությունների համար:

No comments: