Wednesday, May 2, 2012

Փորձագետ. Պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը սթափվի

Panorama.am. 1-5-2012- «Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել ու այդ ճանապարհին ոչ մի բանի առջև կանգ չի առնում: Եվ որքան էլ տարօրինակ է, այդ ամենն արվում է ողջ աշխարհի առաջ՝ նրանց լուռ ներկայությամբ»,- մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությունը, ադրբեջանական կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ իրականացված կրակահերթերը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանում կարծում են, թե սպառազինության ձեռք բերումը նրանց հզորություն է տվել՝ այդ քայլերով իրենց ուժն են փորձարկում, իսկ նման պարագայում հայկական կողմի պատասխանը՝ ոչ համարժեք, չպետք է ուշանա: Ա. Պետրոսյանը ասաց, որ նմանատիպ դեպքերում, պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը հասկանա իր քայլերի ճակատագրական լինելու հանգամանքը, պետք է սթափվի: Բանախոսի համոզմամբ՝ այդ կրակահերթերը կարող են փոխարինվել հրետանային հարվածներով ու վերաճել պատերազմական իրավիճակի, սակայն դա մեզ անհանգստացնում է ոչ թե այն պատճառով, որ մենք պատերազմից ենք վախենում, այլ նրանով, որ մեզ համար ցանկացած, ի տարբերությու ադրբեջանցիների, մարդու կյանք շատ թանկ է:

No comments: