Panorama.am. 22-5-2012- «Պատմություն օգնում է մեզ իմաստավորել անցյալը, ընկալել ներկան, հատկապես կարևոր է, երբ խոսում ենք ինքնության խնդիրների մասին: Պատմությունը ոչ միայն ներկայացնում է մեր ինքնությունը, այլ նաև երկրի իշխանութանը, վարած քաղաքականությունը»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հակամարտություններ և պատմության դասագրքեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ջորջ Մեյսոն համալսարանից Կարինա Կորոստելինա: «Իմեջին» հակամարտությունների կենտրոն Փիլ Գամաղելյանն էլ հիշեցրեց, որ խորհրդային շրջանում պատմությունը վերևից թելադրվում էր հասարակությանը, պարտադրում էին նրանց սովորել այն, ինչ իրենք էին ուզում ու չկասկածել որևէ հարցի վերաբերյալ: Կարինա Կորոստելինան նշեց, որ թեև Եվրոպան ժողովրդավարական է, բայց միայն Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում է, որ պետության կողմից վերահսկվող դասագրքեր չկան: Քննարկմանը ներկա Հայաստանի ամերիկյան համալսարանից Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով, թուրքական դասագրքերի, կրթական համակարգի ուսումնասիրությունն հետաքրքիր է այն առումով, որ եթե ուզում են Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնել, նախ պետ է սկսել կրթական համակարգից, քանի որ այն չափազանց ազգայնական է, պարտադրող է: Միաժամանակ նշեց, որ այն որոշակի փոփոխությունները, որ կատարվել են թուրքական պատմության դասագրքերում, կամ քաղաքացիական հասարակության, կամ Եվրամիության ճնշման տակ է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական դասագրքերին, նա ասաց, որ դրանք չեն արգելում ատելությունը: «Ալիևները հոյակապ աշխատանք են արել` ստեղծել են առասպելների շարք, որոնք տեսանելի են ամեն տեղ, դարձել են պաշտոնական պատմություն»,- ասաց նա: Wednesday, May 23, 2012
Պատմաբան. Թուրքական կրթական համակարգը չափազանց ազգայնական է, իսկ ադրբեջանական դասագրքերն էլ չեն արգելում ատելությունը
Panorama.am. 22-5-2012- «Պատմություն օգնում է մեզ իմաստավորել անցյալը, ընկալել ներկան, հատկապես կարևոր է, երբ խոսում ենք ինքնության խնդիրների մասին: Պատմությունը ոչ միայն ներկայացնում է մեր ինքնությունը, այլ նաև երկրի իշխանութանը, վարած քաղաքականությունը»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հակամարտություններ և պատմության դասագրքեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ջորջ Մեյսոն համալսարանից Կարինա Կորոստելինա: «Իմեջին» հակամարտությունների կենտրոն Փիլ Գամաղելյանն էլ հիշեցրեց, որ խորհրդային շրջանում պատմությունը վերևից թելադրվում էր հասարակությանը, պարտադրում էին նրանց սովորել այն, ինչ իրենք էին ուզում ու չկասկածել որևէ հարցի վերաբերյալ: Կարինա Կորոստելինան նշեց, որ թեև Եվրոպան ժողովրդավարական է, բայց միայն Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում է, որ պետության կողմից վերահսկվող դասագրքեր չկան: Քննարկմանը ներկա Հայաստանի ամերիկյան համալսարանից Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով, թուրքական դասագրքերի, կրթական համակարգի ուսումնասիրությունն հետաքրքիր է այն առումով, որ եթե ուզում են Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնել, նախ պետ է սկսել կրթական համակարգից, քանի որ այն չափազանց ազգայնական է, պարտադրող է: Միաժամանակ նշեց, որ այն որոշակի փոփոխությունները, որ կատարվել են թուրքական պատմության դասագրքերում, կամ քաղաքացիական հասարակության, կամ Եվրամիության ճնշման տակ է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է ադրբեջանական դասագրքերին, նա ասաց, որ դրանք չեն արգելում ատելությունը: «Ալիևները հոյակապ աշխատանք են արել` ստեղծել են առասպելների շարք, որոնք տեսանելի են ամեն տեղ, դարձել են պաշտոնական պատմություն»,- ասաց նա:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment