Thursday, April 5, 2012

Ծխախոտը սպանում է ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց. հետազոտութուն

Ծխելը շարունակում է մնալ մեր մոլորակի վրա մահացության ամենաառաջատար գործոններից մեկը: Համաձայն վերջերս ստացված տվյալների` վերջին տասնամյակում ծխելու հետևանքով մահացության թիվը աշխարհում եռակի ավելացել է: Վերջին տասը տարում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից մահացել է շուրջ 50 մլն մարդ: Այս մասին հայտնում է «Նովոլիտիկա» թերթը: «Ծխելը համարվում է տղամարդկանց 15 և կանանց 7 տոկոսի մահացության պատճառը: Եթե պահպանվեն այս տեմպերը, ապա այս դարում ծխելու հետևանքով կմահանա 1 միլիարդ մարդ»,- զգուշացնում են մասնագետները: Վերջիններս ընդգծում են, որ մռայլ կանխատեսումները բացատրվում են զարգացող և աղքատ երկրներում (Ասիա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք) ծխախոտ օգտագործողների թվի աճով: Միայն Չինաստանում մահացության պատճառների թվում ծխելը գրավել է առաջին հորիզոնականը: Մարդկանց 80 տոկոսը, որոնք մահացել են ծխախոտի օգատգործման հետևանքով առաջացած նիկոտինային կախվածությունից, ապրել են կյանքի միջին ու ցածր կենսամակարդակ ունեցող պետություններում: Այս մասին նշված է իտալացի մասնագետների և քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ընկերակցության աշխատակիցների հաշվետվությունում:

No comments: