Wednesday, May 9, 2012

Թուրքիայում հայկական պատմական գերեզման է հայտնաբերվել

Tert.am. 9-5-2012- Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թաշքյոփրու շրջանում դպրոցի պատի փլուզման
հետևանքով պատմական գերեզման է բացահայտվել: Տեղի բնակիչները չեն բացառում, որ գերեզմանը կարող է հայկական լինել: Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, դպրոցի պատը քանդվել է առատ տեղումների հետևանքով: Պատը վերանորոգելու աշխատանքներ կատարելիս, սակայն, չորս կողմից քարերով պատված գերեզման է հայտնաբերվել: Թաշքյոփրույի երկու քաղաքացի, փորձել է գիշերով փորել գերեզմանը, սակայն ձերբակալվել են` պատմական գերեզմանը պղծելու մեղադրանքով: Շրջանի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է դպրոցի պատի վերանորոգման աշխատանքները և եթե հաստատվի, որ պատը պատմական արժեք ունի, տարածքում նաև պեղումներ կսկսվեն: Դպրոցի հարևանությամբ գտնվող թաղամասի բնակիչները պնդում են, որ դպրոցի տարածքում տարիներ առաջ հայկական գերեզմանոց է եղել: Քաղաքացիները կարծում են այդ գերեզմանները ևս կարող են հայկական լինել:

No comments: