Wednesday, May 9, 2012

«Հայերի հետ անցկացվող բանակցությունները դեռ արդյունավետ չեն». Ալի Հասանով

1in.am. 9-5-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն արձագանքել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆիի այն հայտարարությանը, թե այս տարի հնարավոր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրանցել կոնկրետ արդյունքներ. «Հայաստանը դեռ սպառնալիք է ներկայացնում Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը՝ չվերադարձնելով մեր տարածքները: Եթե դա այդպես շարունակվի, ապա Ադրբեջանի իշխանությունները, օգտագործելով բոլոր միջոցները, կցուցադրեն իրենց կամքը: Հայերի հետ անցկացվող բանակցությունները դեռ արդյունավետ չեն»:

No comments: