Tert.am. 10-5-2012- Մայիսի 9-ին Շվեդիայի Ռիքսդագը՝ խորհրդարանը, մերժել է ադրբեջանական «Ղարաբաղ շարժումը», հայտնում է armeniska.se-ն: Անցած տարի ի դեմս Մեհմեթ Կապլանի՝ Կանաչների կուսակցության կողմից ներկայացված շարժումը, ի թիվս այլնի, կոչ էր անում, որ Շվեդիան ակտիվորեն ներգրավվի Արցախի համակարտության կարգավորման գործընթացում` պահանջելով «օկուպացված ադրբեջանական տարածքից անհապաղ և անվերապահ դուրս բերել հայկական բոլոր զինված ուժերը», իսկ միջազգային կազմակերպություններից ` աշխատել «Ադրբեջանի տարածքային սահմանների կազմում Լեռնային Ղարաբաղի հայ փոքրամասնության ապահովությունը, անվտանգությունը և ինքնավարությունը երաշխավորելու ուղղությամբ»: Սույնով շարժումը շեղվում էր հակամարտության կարգավորման հարցում ձեռք բերված, այդ թվում` Մադրիդի սկզբունքներից: Փոխարենը խորհրդարանը ընդունել է բանաձև, որում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է խաղաղ լուծում, և կա խնդրի լուծման մեխանիզմ: Դա Մինսկի խմբի պարտականությունն է: Արտաքին գործերի հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ-ի շրջանակներում գործադրվող ջանքերին»: Thursday, May 10, 2012
Շվեդիայի Ռիքսդագը մերժել է ադրբեջանական նախաձեռնությունը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Tert.am. 10-5-2012- Մայիսի 9-ին Շվեդիայի Ռիքսդագը՝ խորհրդարանը, մերժել է ադրբեջանական «Ղարաբաղ շարժումը», հայտնում է armeniska.se-ն: Անցած տարի ի դեմս Մեհմեթ Կապլանի՝ Կանաչների կուսակցության կողմից ներկայացված շարժումը, ի թիվս այլնի, կոչ էր անում, որ Շվեդիան ակտիվորեն ներգրավվի Արցախի համակարտության կարգավորման գործընթացում` պահանջելով «օկուպացված ադրբեջանական տարածքից անհապաղ և անվերապահ դուրս բերել հայկական բոլոր զինված ուժերը», իսկ միջազգային կազմակերպություններից ` աշխատել «Ադրբեջանի տարածքային սահմանների կազմում Լեռնային Ղարաբաղի հայ փոքրամասնության ապահովությունը, անվտանգությունը և ինքնավարությունը երաշխավորելու ուղղությամբ»: Սույնով շարժումը շեղվում էր հակամարտության կարգավորման հարցում ձեռք բերված, այդ թվում` Մադրիդի սկզբունքներից: Փոխարենը խորհրդարանը ընդունել է բանաձև, որում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հարկավոր է խաղաղ լուծում, և կա խնդրի լուծման մեխանիզմ: Դա Մինսկի խմբի պարտականությունն է: Արտաքին գործերի հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ-ի շրջանակներում գործադրվող ջանքերին»:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment