News.am. 10-5-2012- Շվեդիայի մշակույթի նախարար Լենա Ադելսոն Լիլերոտը չի գնա Բաքու` «Եվրատեսիլին» ներկա գտնվելու համար, հաղորդում է շվեդական «SVT» հեռուստաալիքի կայքը: Երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլը» պետք է անցկացվի Բաքվում, քննադատություն բարձարացավ` կապված այդ երկրրում մամուլի ազատության բացակայության, այլախոհների ձերբակալության եւ այլ խնդիրների հետ: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Հեռարձակողների եվրոպական միությանը քննադատում են եւ արտիստներին կոչ անում բոյկոտել մրցույթը: Ի պատասխան լրագրողի հարցի, թե մտադիր է նախարարը մեկնել Բաքու, Լենա Ադելսոնն ասել է, թե հրաժարվել է այցից` ժամանակի սղության պատճատով: Մշակույթի նախարարը կարծում է, որ Ադրբեջանի վերաբերյալ քննադատությունները դրական դեր են խաղում. «Դա լավ է, որ սկսել են քննարկել իրավիճակն Ադրբեջանում, ինչը, հնարավոր է չլիներ, եթե այնտեղ չանցկացվեր «Եվրատեսիլ-2012»-ը»: Լենա Ադելսոնը նաեւ նշել է, որ Շվեդիան աշխատում է Ադրբեջանում այդ «տագնապալի» իրավիճակը փոխելու ուղղությամբ. «Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում շփումներում Շվեդիան հետեւողականորեն մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում իրավիճակի առնչությամբ»,-ասել է նախարարը: Thursday, May 10, 2012
Շվեդիայի մշակույթի նախարարը չի մեկնի Բաքու` «Եվրատեսիլի» համար
News.am. 10-5-2012- Շվեդիայի մշակույթի նախարար Լենա Ադելսոն Լիլերոտը չի գնա Բաքու` «Եվրատեսիլին» ներկա գտնվելու համար, հաղորդում է շվեդական «SVT» հեռուստաալիքի կայքը: Երբ հայտնի դարձավ, որ «Եվրատեսիլը» պետք է անցկացվի Բաքվում, քննադատություն բարձարացավ` կապված այդ երկրրում մամուլի ազատության բացակայության, այլախոհների ձերբակալության եւ այլ խնդիրների հետ: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Հեռարձակողների եվրոպական միությանը քննադատում են եւ արտիստներին կոչ անում բոյկոտել մրցույթը: Ի պատասխան լրագրողի հարցի, թե մտադիր է նախարարը մեկնել Բաքու, Լենա Ադելսոնն ասել է, թե հրաժարվել է այցից` ժամանակի սղության պատճատով: Մշակույթի նախարարը կարծում է, որ Ադրբեջանի վերաբերյալ քննադատությունները դրական դեր են խաղում. «Դա լավ է, որ սկսել են քննարկել իրավիճակն Ադրբեջանում, ինչը, հնարավոր է չլիներ, եթե այնտեղ չանցկացվեր «Եվրատեսիլ-2012»-ը»: Լենա Ադելսոնը նաեւ նշել է, որ Շվեդիան աշխատում է Ադրբեջանում այդ «տագնապալի» իրավիճակը փոխելու ուղղությամբ. «Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում շփումներում Շվեդիան հետեւողականորեն մտահոգություն է հայտնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում իրավիճակի առնչությամբ»,-ասել է նախարարը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment