Sunday, May 13, 2012

ԼՂ խնդրի կարգավորումը միջազգային հանրության ռազմավարական շահերից է բխում. Իտալիայի նախագահ

Tert.am. 12-5-2012- Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հանրության ռազմավարական շահերից է բխում, քանի որ նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանին: The Business Year ամսագրի Ադրբեջանին նվիրված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն: «Հակամարտության կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասում կայունությանը` ստեղծելով նոր տնտեսական հնարավորություններ ու երիտասարդ սերնդին լավագույն ապագա երաշխավորելով»,- ասել է Նապոլիտանոն: Նա հաստատել է ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը և ողջունել հակամարտող կողմերի ստանձնած պարտավորությունը` դիվանագիտական ճանապարհով գտնել խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ: Իտալիայի նախագահը կոչ է արել կողմերին շարունակել հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ջանքերը: Նապոլիտանոն նաև ընդգծել է, որ հավատում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում Եվրամիության դերի արդյունավետությանը:

No comments: