Wednesday, May 30, 2012

Թուրքերը նախկինի պես չեն ձգտում դեպի ԵՄ. սոցհարցում

Tert.am. 30-5-2012- Թուրքիայի Սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ թուրքերն նախկինի
պես չեն ձգտում Եվրոպական միությանն անդամակցելուն: Կազմակերպությունը հարցումն անցկացրել է 15-24 տարեկան երիտասարդների, ինչպես նաև 25 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, արդյունքները համեմատվել են 6 տարի առաջ անցկացված նմանատիպ հարցման արդյունքների հետ: Պատասխանելով հարցին, թե արդյոք հանրաքվեի անցկացման դեպքում իրենք կողմ կարտահայտվեն Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը, 15-24 տարեկանների միայն 47.2%-ն է կողմ արտահայտվել, մինչդեռ 6 տարի առաջ կողմ են եղել նրանց 74 %-ը: 25 տարեկանից բարձր խմբում հարցվածների 44.3 %-ն է միայն կողմ արտահայտվել անդամակցությանը, մինչդեռ 6 տարի առաջ կողմ է եղել նրանց 63 %-ը:

No comments: