HayNews.am. 9-5-2012- Թուրքական «Սաբահ» պարբերականի հոդվածագիր Ադեմ Բեյազը կարծիք է հայտնում, որ Հայոց ցեղասպանության հարցը շարունակելու է մնալ պաշտոնական Անկարայի և Փարիզի հարաբերությունների օրակարգում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարման ընթացքում ևս: «Ֆրանսիայում Ֆրանսուա Օլանդի նախագահ ընտրվելուց հետո կարծիք է ստեղծվում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հիմնովին նոր դարաշրջան է սկսվում: Սակայն երկու երկրների միջև հատկապես վերջին վեց ամիսների ընթացքում տարաձայնությունների ու լարվածության պատճառ դարձած հայկական հարցը կշարունակի որպես խնդիր մնալ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև»,-նշում է թուրք հոդվածագիրը: «Պարզ է, որ Օլանդի պաշտոնավարման տարիների ընթացքում Թուրքիայի հետ հարաբերությունները լինելու են ամենանուրբ հարցերի շրջանակում: Նրանից մեծ ջանքեր է պահանջվելու հարաբերությունների կարգավորման համար, որոնք մեծապես տուժեցին Սարկոզիի կառավարման տարիներին: Ամեն դեպքում, Օլանդը ավելի դրական է տրամադրված Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում: Հուսադրող է նաև այն, որ վարչապետ Էրդողանը Օլանդի ընտրվելուց հետո հայտարարեց, թե նոր շրջան է սկսվում: Սակայն հայկական հարցը կարող է խնդիր մնալ հարաբերությունների զարգացման ընթացքում»,-նշումէ «Սաբահի» հոդվածագիրը: Thursday, May 10, 2012
Թուրք-ֆրանսիական հարաբերություններում հայկական հարցը կշարունակի որպես խնդիր մնալ. «Սաբահ»
HayNews.am. 9-5-2012- Թուրքական «Սաբահ» պարբերականի հոդվածագիր Ադեմ Բեյազը կարծիք է հայտնում, որ Հայոց ցեղասպանության հարցը շարունակելու է մնալ պաշտոնական Անկարայի և Փարիզի հարաբերությունների օրակարգում Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարման ընթացքում ևս: «Ֆրանսիայում Ֆրանսուա Օլանդի նախագահ ընտրվելուց հետո կարծիք է ստեղծվում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հիմնովին նոր դարաշրջան է սկսվում: Սակայն երկու երկրների միջև հատկապես վերջին վեց ամիսների ընթացքում տարաձայնությունների ու լարվածության պատճառ դարձած հայկական հարցը կշարունակի որպես խնդիր մնալ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև»,-նշում է թուրք հոդվածագիրը: «Պարզ է, որ Օլանդի պաշտոնավարման տարիների ընթացքում Թուրքիայի հետ հարաբերությունները լինելու են ամենանուրբ հարցերի շրջանակում: Նրանից մեծ ջանքեր է պահանջվելու հարաբերությունների կարգավորման համար, որոնք մեծապես տուժեցին Սարկոզիի կառավարման տարիներին: Ամեն դեպքում, Օլանդը ավելի դրական է տրամադրված Թուրքիայի` ԵՄ անդամակցության հարցում: Հուսադրող է նաև այն, որ վարչապետ Էրդողանը Օլանդի ընտրվելուց հետո հայտարարեց, թե նոր շրջան է սկսվում: Սակայն հայկական հարցը կարող է խնդիր մնալ հարաբերությունների զարգացման ընթացքում»,-նշումէ «Սաբահի» հոդվածագիրը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment