«Լրագիր» 18-5-2012- Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Թուրքիայում հակառուսական ակցիաների անցկացումը, որոնց մասնակիցները սպառնում են ՌԴ տարածքային ամբողջականությանը եւ նրա քաղաքացիների անվտանգությանը, անթույլատրելի է եւ մթագնում է երկու երկրների հարաբերությունները: Լուկաշեւիչի խոսքով, նման միջոցառումները պետք է հակահարված ստանան Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Լուկաշեւիչը հիշեցրել է, որ մայիսի 12-ին եւ 13-ին Ստամբուլում Կովկասի վերաբերյալ միջազգային համաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի եւ նրա ղեկավարության հասցեին անթույլատրելի արտահայտություններ են հնչել: Այդ ամենը տեղի է ունեցել թուրքական իշխանությունների թողտվության պայմաններում: Նրա խոսքով, անընդունելի են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են Ռուսաստնում պայքարին աջակցություն ցույց տալը, մոջահեդներին Դոկու Ումարովի գլխավորությամբ ողջունումը, ովքեր իբր կովկասյան լեռներում սուրբ առաքելություն են կատարում:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment